Քաղաքական Միջազգային 

Թրամփը ԶԼՄ-ներից իմացել և սառեցրել է Սիրիային 200 միլիոն տրամադրելու գործընթացը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սառեցրել է Սիրիայի վերականգնման համար 200 միլիոն դոլար տրամադրելու գործընթացը: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով Վաշինգտոնին:

Պարբերականի տեղեկություններով, ԱՄՆ նախագահը ԶԼՄ-ներից է իմացել, որ իր երկիրը պատրաստվում է 200 միլիոն տրամադրել Սիրիային և անմիջապես որոշել է սառեցնել գործընթացը: Հարկ է նշել, որ Սիրիային օգնություն խոստացել էր Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:
Հիշեցնենք, որ Թիլերսոնը պաշտոնանկ արվեց մարտի կեսերին:

 

Նույն շարքից