ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 3-ին կրկին հայտարարել է, որ ամերիկյան զորքերը շուտով դուրս են բերվելու Սիրիայից:
«Ես ցանկանում եմ զորքը դուրս բերել Սիրիայից, ցանկանում եմ այն վերադարձնել տուն»,-հայտարարել է Թրամփը:
ԱՄՆ նախագահը նշել է, որ զորքը դուրս բերելուց առաջ խորհրդակցություն է անցկացնելու Սիրիայում գործող միջազգային կոալիցիայում Միացյալ Նահանգների գործընկերների հետ. «Մենք որոշում ենք կայացնելու, թե ինչ պետք է անել մոտ ապագայում: Մենք խորհրդակցելու ենք մեր դաշնակիցների հետ»,-ասել է Թրամփը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Թրամփը խոսել էր վերոնշյալ թեմայի մասին՝ նշելով, որ ամերիկյան զորքերը շուտով դուրս են բերվելու Սիրիայից, դա տեղի է ունենալու այն բանից հետո, երբ ԻՊ-ը ջախջախվի: