ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ երկրորդ հանդիպման օրն ու վայրը: Ինչպես և ենթադրվում էր, հանդիպումը կայանալու է Վյետնամում:
Թրամփը թվիթերյան իր էջում հայտնել է նաև, որ Կիմ Չեն Ընի հետ գագաթնաժողովը լինելու է փետրվարի 27-28-ին:
ԱՄՆ նախագահը նաև հավելել է, որ անհամբերությամբ է սպասում վերոնշյալ հանդիպմանը: