ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ կարող է Ղրիմը ճանաչել որպես Ռուսաստանի մաս: Այդպես նա պատասխանել է լրագրողների հարցին, փոխանցում է The Globe and Mail-ը:
«Կտեսնենք»,-հայտարարել է Թրամփը՝ պատասխանելով համապատասխան հարցին:
ԱՄՆ նախագահը նաև հավելել է, որ պատրաստվում է հուլիսի 16-ին Հելսինկիում կայանալիք հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին հետ խոսել Սիրիայի և Ուկրաինայի հակամարտությունների, ինչպես նաև ամերիկյան ընտրություններին ռուսական միջամտության մասին: