Քաղաքական Միջազգային 

Թրամփի խորհրդականները մտավախություն ունեն, որ նա կարող է զիջումների գնալ Պուտինի հետ հանդիպմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականներն ու դաշնակիցները մտավախություններ ունեն, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը նա կարող է զիջումների գնալ: Այս մասին հայտնում է Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրին:

Պարբերականի զրուցակցի կարծիքով, Թրամփին կարող են ընդունել որպես մի մարդու, ով կարող է աչք փակել անցյալի վրա հանուն գործարքի, ինչն էլ անհանգստացնում է վերջինիս շրջապատին և ԱՄՆ դաշնակից երկրների պաշտոնյաներին:

Մտահոգությունների մի մասն էլ կապված է ՆԱՏՕ-ի անդամ երկրների մասով Թրամփի քաղաքականության հետ: Աղբյուրներից մեկի համաձայն, վերջերս Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտադիր է կրճատել Եվրոպայում պաշտպանական ծախսերը, եթե դաշինքի մյուս անդամները չավելացնեն իրենց ծախսերը:

Թրամփ-Պուտին հանդիպումը տեղի է ունենալու հուլիսի 16-ին Հելսինկիում:

Նույն շարքից