ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփի մեկ այլ խորհրդական ևս մի քանի օրից կժամանի Հայաստան: Այս մասին հայտնում է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:
«Հայաստան կժամանի Դոնալդ Թրամփի մեկ այլ խորհրդական` մի քանի օրից: Հայ-ամերիկյան օրակարգը զարգացնելու լուրջ հեռանկար ունենք: Այս անգամ այցը տարածաշրջանային չէ»,-գրել է Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում:
Հիշեցնենք, որ առաջիկա օրերին տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան է այցելելու ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդարական Ջոն Բոլթոնը, ինչի մասին ևս առաջինը հայտնել էր Սարգսյանը, իսկ լուրն ավելի ուշ հաստատվել էր պաշտոնապես: