Քաղաքական Միջազգային 

Թրամփն իր քայլով ուժեղացրեց ՌԴ-ին և Իրանին

Իրանի, Թուրքիայի և ՌԴ-ի նախագահները հանդիպեցին, որ միասին վերջ դնեն Սիրիայում ընթացքող պատերազմին: Նրանք միմյանց խոստացան, որ պետք է աջակցեն իրար և պահպանեն Սիրիայի տարածքային ամբողջականությունը, չնայած այն փաստին, որ երեք երկրների զորքերն էլ դեռ գտնվում են Սիրիայում: Գրում է The Washington Post-ը:

Ըստ թերթի,  ԱՄՆ նախագահ Թրամփի հայտարարությունն առ այն, որ նպատակ ունի դուրս բերել Սիրիայից ԱՄՆ զորքերը,  էլ ավելի կխորացնի տարածաշրջանում ձևավորված փակուղին, ինչն էլ իր հերթին  ավելի կսրի  տարածքների համար պայքարը: Այս քայլը կուժեղացնի նաև Ասադի պաշտպաններ ՌԴ-ի և Իրանի դիրքերը Սիրիայում:

Նշվում է նաև, որ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները չափից շատ են լարվել՝ չնայած այն հանգամանքին, որ երկուսն էլ ՆԱՏՕ-յի անդամ երկրներ են: Թուրքիան մեղադրում է ԱՄՆ-ին՝ Սիրիայի քրդերին աջակցելու համար:

Հեղինակը եզրահանգում է, որ Թրամփն իր այս քայլով ուժեղացրեց ՌԴ-ի և Իրանի դիրքերը՝ ի վնաս Եվրոպայի:

 

Նույն շարքից