Քաղաքական 

ժամանակ է պետք Հայաստանին Մաքսային միությանը միանալու համար. Իգոր Շուվալով

Ռուսաստանի առաջին վարչապետ Իգոր Շուվալովը լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարել է, որ ժամանակ է պետք Հայաստանի Մաքսային միությանը միանալու համար:

«Դա մոտ կես տարի է»,– Իգոր Շուվալովի խոսքերն է մեջբերում ИТАР-ТАСС-ը։

ՌԴ փոխվարչապետը նշել է, որ այս ժամանակը անհրաժեշտ է, որպեսզի ստուգվի Հայաստանի տնտեսական համակարգերի համապատասխանելիությունը ՄՄ-ի օրենքներին:

Իգոր Շուվալովը հայտարարել է, որ Հայաստանը Մաքսային միություն կմտնի Ղրղզստանից ավելի շուտ, որովհետև այդ երկրի գործարար ենթակառուցվածքները վարկանիշով անցնում են նույնիսկ Մաքսային միության անդամ երկրներին:

Նույն շարքից