Հասարակություն 

Ժանյակավոր ներքնազգեստը Ռուսաստանում ոչ ոք չի արգելել. Ռոսստանդարտ

Ռուսաստանը ժանյակավոր ներքնազգեստի ներկրումը չի արգելել, ԱրմԻնֆո-ի թղթկացին հաղորդել է «Ռոսստանդարտի» ղեկավարի տեղակալ Ֆյոդոր Բուլիգինը:

 

 

Նախ ռուսական, հետո նաև տեղական ԶԼՄ-ները Մաքսային միությանն անդամակցելու  հեռանկարի առնչությամբ հաղորդումներ են տարածել այն մասին, որ ժանյակավոր ներքնազգեստը չի համապատասխանում Մաքսային միությունում ընդունված տեխնիկական պահանջներին:

 

 

Բուլիգինը նշել է, որ ՄՄ տեխնիկական կանոնակարգերն ապրանքի ներկրումը կարող են արգելել անվտանգության նկատառումներից ելնելով և գնահատվում են ըստ էկոլոգիայի և այլ չափազանց կարևոր հատկանիշների: «Ես չեմ կարծում, թե այդ արտադրատեսակը ինչ-որ բան կարող է խախտել: Ես, նույնիսկ, չեմ լսել նման տեղեկատվություն, և դժվարանում եմ մեկնաբանել: Ամենայն հավանականությամբ, դա ինտերնետում տարածված սուտ լուր է եղել», - ասել է Բուլիգինը:

Նույն շարքից