Երեկ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը և կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը մասնակցել են Եվրոպական հարևանության քաղաքականության ու ընդլայնման բանակցությունների հարցերով Եվրամիության հանձնակատար Յոհաննես Հաանի հետ հանդիպմանը, որին հրավիրված են եղել նաև «Բարգավաճ Հայաստան» և «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների ներկայացուցիչներ:
Քննարկման ընթացքում «Ժառանգության» անդամները ներկայացրել են Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերներին առնչվող խնդիրների վերաբերյալ կուսակցության մոտեցումները: Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանն ու Հայաստան-ԵՄ հարաբերություններին: