Ռուսաստանի Պետդումայի էթիկայի հանձնաժողովն այսօր պարտավորեցրել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկուն՝ հրապարակային ներողություն խնդրել խորհրդարանի լրագրողներից: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
«Ճանաչել վարքը անհամապատասխան պատգամավորական էթիկայի նորմերին, առաջարկել հրապարակային ներողություն խնդրել և խախտման փաստի մասին տեղեկությունը տարածել ԶԼՄ-ներում»,- համապատասխան որոշումն ընթերցել է հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Անդրեևը:
Ապրիլի 18-ին խորհրդարանում նախատեսված հարցուպատասխանից առաջ Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին «Россия сегодня» գործակալության լրագրող Ստելա Դուբովիցկայայի հարցին ի պատասխան վիրավորել է նրան և նրան պաշտպանած լրագրողներին:
Հաղորդվել է նաև, որ Ստելա Դուբովիցկայան ոստիկանություն դիմում է ներկայացրել՝ խնդրելով գործ հարուցել Ժիրինովսկու նկատամամբ «խուլիգանության» հոդվածով: