Սա արհեստական օրակարգ է՝ առանց հիմնավոր պահանջների. Հայաստանում սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ նման տեսակետ ունի Բարգավաճ Հայաստան կուսակցությունը:
Այս մասին այսօր բարեփոխումների վերաբերյալ քննարկմանը, որի մասնակցում են տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, սահմանադրագետներ, քաղաքագետներ և այլք, իր ելույթում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը:
Ըստ նրա՝ Հանրապետությունում առկա խնդիրերից որևէ մեկը պայմանավորված չէ ներկա սահմանադրությամբ: «Այդ փոփոխությունների վերաբերյալ հասարակական սպասումներ և տրամադրություն չկա: Ժողովուրդը տնտեսական փոփոխություններ է ուզում, ոչ թե՝ սահմանադրական: Նրանք կյանքի, առօրյայի փոփոխություն են ուզում: Մեր երկրում չկա սահմանադրական ճգնաժամ: Դրանք հարկավոր են սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելուց և երկիրը զարգացման ուղու վրա դնելու հետո միայն»,- նշեց Է. Վարդանյանը: