Հայաստան Քաղաքական 

Իլհամ Ալիևին անձամբ գիտեմ և շատ լավ եմ ճանաչում. Արմեն Սարգսյան

«Эхо Москвы»-ի հետ հարցազրույցում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ ՀՀ նոր վարչապետը պետք է լրջորեն զբաղվի երկրի սահմանների անվտանգության ապահովմամբ:

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին անձամբ գիտեմ և շատ լավ եմ ճանաչում: Սակայն քաղաքականության մեջ իրավիճակն այնպիսին է, որ չի կարելի բացառել Արցախում լարվածության աճի հավանականությունը: Դա նշանակում է, որ հենց առաջին օրվանից ՀՀ կառավարությունը պետք է լրջորեն զբաղվի սահմանների անվտանգության հարցով: Արցախին տրամադրվող աջակցությունը շարունակվելու է, որևէ բան այդ հարցում չի փոխվելու»,-ասել է Սարգսյանը:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԱԺ-ն նոր վարչապետ է ընտրելու: Արդեն պարզ է, որ պաշտոնը զբաղեցնելու է ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Նույն շարքից