«SpaceX»-ի և «Tesla»-ի հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է, որ նոր պիկապ ավտոմեքենան կներկայացվի 2019 թվականի նոյեմբերի 21-ին: Ավտոմեքենայի ցուցադրումը տեղի կունենա Լոս Անջելեսի «SpaceX» գործարանում: Այս մասին հայտնում է Լայֆը։
Cybertruck unveil on Nov 21 in LA near SpaceX rocket factory
— Elon Musk (@elonmusk) November 6, 2019
Մասկը հայտնել է, որ նոր պիկապը կունենա «սրտաճմլիկ» դիզայն և ներսում եղած տարածքը համեմատելի կլինի Ամերիկայի ամենատարածված ավտոմեքենայի՝ Ford F-150 պիկապի հետ: Մասկը նշել է նաև, որ նոր մեքենայի դինամիկան կլինի մի փոքր ավելի բարձր, քան Porsche 911-ի: