Ինդոնեզիայում կործանված Boeing 737 Max 8 օդանավի սև արկղը հայտնաբերվել է: Այս մասին հայտնում է Detik News-ը` հղում անելով երկրի ռազմածովային ուժերին:
Սև արկղը հայտնաբերվել է 32 մետր խորության վրա, օդանավի կործանման վայրից ոչ հեռո:
Իշխանությունները սկսել են հայտնաբերված մարմնի մասերի փորձաքննությունը: Ընդհանուր առմամբ համապատասխան փորձաքննության է ուղարկվել 48 պարկ:
Հիշեցնենք, որ կործանված օդանավում եղել է 181 ուղևոր, 2 օդաչու և անձնակազմի 6 անդամ: Բոլորը զոհվել են: