Ի պատասխան «Ժամանակ»-ի հարցին ՝ ինչպե՞ս է վերաբերվում Գոհար Ենոքյանի նկատմամբ խափանման միջոցի փոփոխությանը, նախկին ԲՀԿ-ական Կարո Կարապետյանը՝ Յուվեցի Կարոն, ասել է. «Շատ վատ եմ վերաբերվում, որ բաց թողեցին, ինչ իմանամ` ինչի բաց թողեցին, ութ միլիոն ու կես փող ա կերել, ինչի բաց թողեցին, երևի կրիշն ուժեղ էր»:
Թերթի հաջորդ հարցին՝ տանիք ասելով Գագիկ Ծառուկյանին նկատի ունի, արձագանքել է. «Ոչ մի բանից կուրսի չեմ, չգիտեմ»: