Արմեն Սարգսյանն էլ է հասկանում, որ այս հանդիպումը չէր կարող փոփոխություն մտցնել մեր որոշման մասով: Ազատության հետ զրույցում, խոսելով ՀՀ նախագահ հնարավոր թեկնածու Արմեն Սարգսյանի հետ հանդիպման մասին, հայտարարել է ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:
Տիկին Թանդիլյանը նշել է, որ իրենք ունեն իրենց թեկնածուն՝ հավելելով, որ խնդիրը անձնավորված չէ, խնդիրն Արմեն Սարգսյանը չէ:
ԵԼՔ խմբակցության պատգամավորի խոսքերով, կարևոր էր, որ ընտրության հնարավորություն լիներ, այլ ոչ թե այս տարբերակով, երբ կա միայն մեկ թեկնածու:
Ընդդիմադիր գործիչը խոսեԼ Է նաև իրենց թեկնածուի մասին՝ վստահություն հայտնելով, որ Արտակ Զեյնալյանը կարող էՐ լավագույնս ներկայանալ որպես ՀՀ նախագահ. «Արմեն Սարգսյանն ասաց, որ իր համար մեծ պատիվ է Արտակ Զեյնալյանի հետ մրցակցելը և ցանկություն հայտնեց զրուցել վերջինիս հետ: Սակայն ակնհայտ է, որ Սարգսյանը չի կարող ազդել այս գործընթացի վրա: Մեզ համար կարևոր է, որ դեբատներ, քննարկումներ լինեն, ինչի արդյունքում պարզ կլիներ, թե ով է լավագույնը»:
Ինչ վերաբերում է քննարկված հարցերին, ապա տիկին Թանդիլյանն ասաց, որ խոսվել է օրինակ նախագահի լիազորությունների կրճատման մասին: Այս մասով ԵԼՔ-ի հնչեցրած մտահոգությունները Սարգսյանն ընդունել է որպես ի գիտություն: ԵԼՔ-ը կարևորել է նախագահի որոշ լիազորությունների պահպանման անհրաժեշտությունը, ինչը թույլ կտար նախագահի և վարչապետին փոխզսպել իրար:
Խոսվել է նաև քաղբանտարկյալներ մասին:
Ինչ վերաբերում է հարցին, թե պատրաստ է արդյո՞ք ԵԼՔ-ն աշխատել Արմեն Սարգսյանի հետ, եթե վերջինս նախագահ դառնա, Թանդիլյանն ասել է՝ եթե լինեն պետության զարգացմանն ու առաջընթացին նպաստող նախաձեռնություններկ, իրենք իհարկե կաշխատեն, ինչպես դա անում են ՀՀԿ-ի մասով, երբ կողմ են քվեարկում վերջիններիս բերած որոշ օրինագծերին:
Հավելենք նաև, որ Արմեն Սարգսյանը ցանկություն է հայտնել կրկին հանդիպել ԵԼՔ-ի հետ և շարունակել քննարկումները: