Crimenews.am-ը գրում է․
Մի լավ անեկդոտ կա,որը հասկանում և միանգամից ծիծաղում են միայն հայերը <>:
Դրա կենցաղային դրսևորումներին հանդիպում ենք գրեթե ամեն օր և հասարակության մեծ մասը արդեն ենթագիտակցական մակարդակով ներգրավված է դրա մեջ:
Հենց շրջապատում որևէ մեկը առաջ է գնում, կայանում, ապա միանգամից ծագում են այնպիսի խոսակցություններ, վատ էր սովորում, ինձանից էր արտագրում , հայրն է օգնել, քավորը կամ էլի ինչ-որ մեկը: Իսկ եթե կայացածը կին է , ապա միանշանակ դա սիրեկանի շնորհքն է: Այսինքն իրական է համարվում ցանկացած տարբերակ, բացի մեկից, որ տվյալ անձը իր կարողություններով և աշխատասիրությամբ կարող է կայանալ կյանքում:
Նման մարդիկ միանգամից դառնում են <> և ատելության թիրախ:Իզուր չեն ասում,եթե թշնամիներ ունես,ուրեմն արդեն կայացել ես:
Եկեք հասկանանք՝ ի՞նչ է նշանակում <> թևավոր խոսքը`այն բնորոշում է հազվագյուտ, բոլորից առանձնացող մարդուն, իսկ բնորոշումը տվել է հռոմեացի պոետ Յուվենալան/ I դար/ իր 7-րդ սատիրայում.<>:
Եվ այսպիսով այդ <> մեկը Քիմ Քարդաշյան անունով ժամանեց Հայաստան: Ժամանեց իր արմատներին ծանոթանալու պատրվակով, սակայն իրական առաքելությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հրապարակայնացումն էր ամբողջ աշխարհում:
Չգիտենք, թե ով է նրան հրավիրել, կամ ում մտահղացումն է եղել նրա՝այս օրերին Հայաստան այցը, սակայն կարող ենք ասել, որ այս այցը նպատակային իմաստով կայացած է, իսկ արդյունքը՝սպասվածից մի քանի անգամ ավելի բարձր և ցնցող:
Արդեն չորս օր է աշխարհի առաջատար ԶԼՄ-ների գլխավոր նյութերը սկսվում են Քիմ Քարդաշյան , Հայաստան, ցեղասպանություն բառերով: Սոց ցանցերում Քիմի Հայաստանյան շրջագայության դիտումների քանակը գերազանցել է 5.000.000-ը :
Ամբողջ աշխարհով Քիմի շնորհիվ հրապարակայնացվում է ցեղասպանության փաստը, գովազդվում մեր երկիրը, պատմամշակութային արժեքները:
Ամենայն հավանականությամբ ապրիլի 24 ին և դրանից հետո Հայաստանում զբոսաշրջիկների նոր հոսք կլինի, իսկ դա հավելյալ գումարներ է և՛ պետության, և՛ բնակչության համար:
Ահա <> Քիմ Քարդաշյանի այցելության առաջին հայացքից աչքի ընկող արդյունքները և կանխատեսումները:
Սակայն մենք այլ ասացվածք էլ ունենք՝<< գյուղ կա, որ շուն չլինի>>:
Սա ևս գործուն է մեր հասարակության մեջ,ուղղակի տվյալ դեպքում ոչ թե շուն այլ շներ,որովհետև խոսքը գյուղի մասին չէ,այլ Հայաստանի Հանրապետության:
Մի որոշակի խումբ՝հիմնականում կանանցից բաղկացած , Քիմ Քարդաշյանի ցնցող ընդունելությունից նեղված,այլայլված,նախանձից մթագնած ուղեղներով ,ժողով արեցին,գոչեցին <> և հարձակվեցին նրա վրա՝բացելով նրա անձնական կյանքի մանրամասները, պիտակավորեցին նրան տարբեր մականուններով , ընդհուպ մինչև հասան նրան, որ որոշեցին պիկետ կազմակերպել նրա դեմ,ոչ ավել,ոչ պակաս ՀՀ Կառավարության շենքի դիմաց ի ցույց աշխարհի:
Սա ևս բացատրություն կունենար, եթե այս քայլերին դիմեր Թուրքիան կամ Ադրբեջանը, քանի որ Քիմի այցը արմատապես վնասում է այս երկու պետությունների շահերին: Սակայն այս համատեքստում զարմանալին այն է, որ Քիմի այցի շնորհիվ գետնին տապալված թուրքական կիսալուսինը բարձրացնում են ոչ թե թուրքերը, այլ հայկական ՀԿ-ները և շոու բիզնեսի որոշ գործիչները:
Այս մաշտաբի քաղաքական և հասարակական ազդեցություն ունեցող միջոցառման իրականացմանը խոչընդոտելու,այն վարկաբեկելու փորձը, մեր կարծիքով պետական դավաճանություն է,և ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայությունը այստեղ անելիքներ ունի:
Այս զազրախոսները մոռանում են,որ մեր մամուլը կարդում են նաև մեր թշնամիները և ցանկացած վարկաբեկող նյութ Քիմի հասցեին այս այցի շրջանակներում վարկաբեկում է մեր պետությունը ,մեր իսկ շների ձեռքերով:
Ելնելով այս ամենից՝
Կոչ ենք անում բոլոր այն <>, ովքեր նախանձից, իրենց չկայացվածությունից բարդութավորված,մթագնած ուղեղներով,իրենց հաշիվ չտալով հարձակվել են Քիմ Քարդաշյանի վրա, չառաջնորդվել միայն մի կարգախոսով ՝<< ինչու՞ Քիմը և ոչ թե մենք>> , և զերծ մնալ այս փուլում իրենց ոչ ադեկվատ և ազգադավ քայլերից:
Ինչպես նշեցին վերոգրյալում՝.<> և դա զազրախոսող տիկնայք և պարոնայք բարեբախտաբար դուք չեք ,սև եղել էք,սև էլ կմնաք: