Հայաստան 

Ինչո՞ւ է Արտակ Շաբոյանը սևացնում Տարոն Մարգարյանի աշխատանքը.Shabat.am

Այսօր` մայիսի 6-ին, ՏՄՊՊՀ նիստում հրապարակվեցին Երևանի քաղաքապետարանի կողմից շինաշխատանքների իրականացման նպատակով հայտարարված մրցույթների ուսումնասիրության արդյունքները։ Հանձնաժողովի որոշմամբ, մի շարք մրցույթներում, որոնց մասնակցել է շուրջ 144 ընկերություն, մրցակցային օրենսդրության հնարավոր խախտման առնչությամբ հարուցվեց վարչական վարույթ:


Նիստի ընթացքում անդրադարձ է եղել ասֆալտապատման աշխատանքների իրականացման համար հայտարարված և շենքերի ֆասադների նորոգման ու քարերի մաքրման աշխատանքների համար մրցույթներին:


Ըստ Արտակ Շաբոյանի ղեկավարած կառույցի` Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացված մրցույթային աշխատանքները կրել են ձևական բնույթ: 
ՏՄՊՊՀ-ն` ի դեմս Արտակ Շաբոյանի կատարել է մեծածավալ անդրադարձ Երևանի քաղաքապետարանի կատարած աշխատանքի վերաբերյալ` ներկայացնելով այն հիմնականում բացասական կողմից:


Արտակ Շաբոյանը, ով բավականին հաճախ հանդես է գալիս անտրամաբանական հայտարարություններով, արի ու տես, որ չի մոռացել մանրազննին ուսումնասիրության ենթարկել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կատարած աշխատանքը:


Շաբոյանն օրինակ կարծում է, որ ՀՀ-ում չկան մենաշնորհներ, կան գերիշխող դիրք ունեցողներ: Թե որն է այս երկուսի միջև առկա տարբերությունը, երևի թե նա էլ հստակ չի պատկերացնում: Փոխարենը ՏՄՊՊՀ նախագահը լավ գիտի սևացնել պետական կառույցների աշխատանքները: Զեկույցը, որը ներկայացվել է հանրությանը, անկասկած միակողմանի ուսումնասիրության հետևանք է:


Անզեն աչքով էլ երևում է, որ նպատակը եղել է ստվերել Երևանի քաղաքապետի գլխավորությամբ տարված աշխատանքները: Շաբոյանը իր ղեկավարած կառույցի «աչքի գերանը թողած», ուրիշի «աչքի փուշը» փնտրելով է տարված:


Կարճ ժամանակ է անցել Շաբոյան-պատգամավորներ խորհրդարանական հակամարտությունից, երբ պատգամավորների հարցերի տարափից և արդար դիտարկումներից նա չէր կարողանում սթափվել և միայն ադեկվատության կոչեր էր անում: 


Ի վերջո բնավ էլ կարևոր չէ, թե որ կազմակերպությունն ասֆալտապատեց կամ վերանորոգեց շենքերի ֆասադները: Կարևորն այն է, որ ամբողջ Երևանն է տեսնում կատարված աշխատանքի արդյունքները:


Չնայած, ո՞վ գիտե` գուցե մրցույթից դուրս մնացած կազմակերպությունները Շաբոյանի բարեկամ-հարազատներն են և հենց դրանո՞վ է պայմանավորված վերջինիս «անկեղծ» անհանգստությունը:


Աղբյուր՝ Shabat.am

Նույն շարքից