Հասարակություն 

Ինչպե՞ս է փոխվել «ստատուսային» իրերի ցանկը վերջին 30 տարվա ընթացքում

Անցել են այն ժամանակները, երբ անլար հեռախոսի,  ամանները լվացող մեքենայի, ձմեռային այգու ցուցադրությունը կարող էր նախանձ առաջացնել ձեր ընկերների մոտ: Մեր օրերում հաջողության սիմվոլներ են համարվում արագընթաց մեքենաները, դայակներն ու այգում լողավազանի առկայությունը:


2000 բրիտանացիների շրջանում անցկացված հարցումները ցույց տվեցին, թե որքան են փոխվել առարկաները, որոնք օգտագործվում էին՝ ցուցադրելու սեփական բարօրությունը: Այսպես, 1980-ական թթ դա գունավոր հեռուստացույցն էր, բջջային հեռախոսը, մինչդեռ այսօր դրանք բոլորը սովորական իրեր են:


Այսօր հաջողության մասին դատում են՝ ելնելով այն բանից, թե ինչ դասի չվերթով եք դուք մեկնում (բիզնես թե առաջին), ունեք արդյոք երկրորդ տունը կամ տանը ունեք սպասավորներ, որը կհետևի ձեր տան մաքրությանը, ինչպես նաև ունեք արդյոք անձնական մարզիչ և այգեպան:


Էնդի Օլդհոմը՝ Quidco.com կայքի տնօրենը նշում է. «Աշխարհը փոխվել է վերջին 30 տարվա ընթացքում, ինչը կարող է մեծ ժամկետ լինել, բայց էական փոփոխությունները տեղի են ունեցել միայն մեկ սերնդի կյանքի ընթացքում»:  



Եվ այսպես, համեմատում ենք: 1980-ական թթ սիմվոլներն են
 

1. Հեռախոս ավտոմեքենայի մեջ

2. Ամանները լվացող մեքենա 

3. Հատուկ դպրոցներ երեխաների համար 

4. 2 ավտոմեքենա 

5. Տոները արտերկրում 

6.Պոնի

8. Գունավոր հեռուստացույց 

9. Ադամանդյա զարդեր 

10. Անլար հեռախոս

 

 

Իսկ ահա ժամանակակից «ստատուսային» իրերը

1. Արագընթաց մեքենաներ 

2. Դիզայներական ժամացույցներ 

3. Լողավազան տանը 

4. Թռիչքներ առաջին կամ բիզնես դասով 

5. 2 կամ ավելի տներ 

6. Թենիսի հարմարություններ տանը 

7. Հատուկ դպրոցներ երեխաների համար 

8. Տուն դրսում՝ հանգստանալու համար 

9. Տուն՝ հեռակառավարման վահանակներով դարպասներով 

10. Դայակ

Նույն շարքից