Ըստ տարբեր աղբյուրների, նրա կարողությունը գնահատվում է 5-13 միլիարդ դոլար։ Նա ունի հսկա զբոսանավ, բնակվում է Դուբայի Zabeel Palace-ում, ինչպես նաև պալատներ ունի Աբու Դաբիում և Դուբայի մերձակայքում գտնվող անապատում:
Նրա հայրը Մերձավոր Արևելքի ամենաազդեցիկ մարդկանցից մեկն է: Նա արքայազն Համդանն է, ոչ պաշտոնական մականունը Ալադդին:
Համդանը մեծ գումարներ է ծախսում բարեգործության վրա և ակտիվորեն օգնում է նրանց, ովքեր այս կյանքում ունեն դրա կարիքը։

Analitik.am-ը ներկայացնում է 10 հետաքրքիր փաստ մեր ժամանակների ամենագեղեցիկ արքայազներից մեկի մասին:
Համդան բեն Մուհամմեդ բին Ռաշիդ Ալ Մակթումը՝ շեյխ Մուհամեդի և նրա առաջին կնոջ՝ Հինթ Բինթ Մակթում բին Ջումա Ալ Մակթումի որդին է: Նա էմիրի 12 երեխաներից երկրորդն է և ավագներից 4-րդը:


Միջնակարգ կրթությունը ստանալով Դուբայում՝ Համդանը տեղափոխվել է Մեծ Բրիտանիա, որտեղ ընդունվել է Սանդհերստում գտնվող Թագավորական ռազմական ակադեմիա:


Ինչպես իր հայրը, Համդանը նույնպես բանաստեղծություններ ու պոեմներ է գրում: ԱՄԷ-ում նա հայտնի է Ֆազզա կեղծանունով, որն այնտեղի բարբառով նշանակում է «մարդ, ով շտապում է օգնել և աջակցել ուրիշներին»:

Մանուկ հասակում Համդանը զբաղվել է ձիասպորտով: Շեյխ Մուհամեդը ձիասպորտի, մասնավորապես ձիերի մեծ երկրպագու է: Համդանը հետագայում մասնակցել է տարբեր ազգային և միջազգային մրցույթների:

Համդանը նաև այլ մարզաձևերի մեծ երկրպագու է: Նրա սիրած հոբբիներից է՝ դահուկասպորտը, արշավները, սնոուբորդը, դայվինգը և մեծ թենիսը։



Արքայազնը փորձում է սպորտի հանդեպ իր սերը փոխանցել Էմիրությունների այլ բնակիչներին: Նա նախաձեռնել է «Dubai Fitness Challenge»-ը, որի մասնակիցները պետք է ամեն օր 30 օրվա ընթացքում մարզվեն 30 րոպե: Որպես այս նախաձեռնության մաս, Դուբայում անցկացվել են բազմաթիվ մարզական սեմինարներ և միջոցառումներ։

https://www.instagram.com/p/B4mlIE1pjea/?utm_source=ig_embed
Գահաժառանգի մեկ այլ «թուլությունը» կենդանիներն են: Ինսթագրամի իր էջում նա ոչ միայն հրապարակում է կենդանիների հետ համատեղ լուսանկարներ, այլև մասնակցում է բարեգործական նախաձեռնությունների՝ վայրի կենդանիներին փրկելու համար: Բացի այդ, նա ունի անձնական կենդանաբանական այգի, որում ապրում են առյուծներ և սպիտակ վագրեր:


https://www.instagram.com/p/BvwVl_znLCs/?utm_source=ig_embed