Տեսանյութեր Հասարակություն 

Ինչպես է մայր արջը փրկում իր ձագին /Տեսանյութ/

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում սև արջը վերադարձել է, որպեսզի օգնի իր վիրավոր ձագին։ Համապատասխան տեսանյութը հրապարակվել է WINK-TV-ի կողմից։

Կադրերում երևում է, թե ինչպես է արջը բռնում ձագին՝ քարշ տալով ճանապարհի երթևեկելի հատվածից դեպի անտառ:

Տեսանյութի հեղինակը՝ Լիշա Դեշեյը, պնդել է, որ արջի ձագին ավտոմեքենան է վրաերթի ենթարկել՝ որակելով դեպքը ողբերգություն․ «Ես ինձ պատկերացնում էի մայր արջի տեղում, քանի որ ես ինքս երեխա ունեմ»,-խոստովանել է նա։

Նույն շարքից