Բոլորին է հայտնի, որ օտար լեզուն զարգացնում է հիշողությունը, ուշադրությունը, մտածողությունն ու երեխաների երեւակայությունը:
Շվեդիայի լեզվաբանական համալսարանի գիտնականները պարզել են, թե ինչ է կատարվում մեր ուղեղում, երբ օտար լեզուն պետք է սովորեք կարճ ժամանակահատվածում:
Ուսանողները, որպես կանոն, համալսարան են ընդունվում որոշ լեզուներ չիմանալով` օրինակ արաբերեն, չինարեն, ռուսերեն և սկսում եմ շատ կարճ ժամանակահատվածում սովորել դրանք, իսկ 13 ամիս հետո արդեն սկսում են վարժ խոսել այդ լեզուներով:
Նրանց կողմից իրականացրած հետազոտական արդյունքները ցույց են տվել, որ այն ուսանողները, ովքեր ուսումնասիրել են լեզուն ինտենսիվ կերպով և կարճ ժամանակահատվածում, ուղեղի որոշ մասերում նկատել են որոշակի աճ:
Այնպես, որ հոգեբանները մշտապես խորհուրդ են տալիս օտար լեզու ուսումնասիրել մտքի զարգացման և ուղեղը սթափ վիճակում պահելու համար: