Հասարակություն 

Ինչ կապ ունի Ալեն Սիմոնյանը ՊՎԾ-ի սկանդալային բացահայտումների հետ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների հետ կապված վերջին սկանդալային բացահայտումների հետ առնչություն ունի ոչ միայն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ով հայտարարեց, որ ինքն է դիմել ԱԱԾ, այլև սրանում իր բաժինն է ունեցել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Վերջինս ևս շահագրգռված է եղել ՊՎԾ աշխատակիցների անօրինականությունների բացահայտմամբ և նույնպես միջնորդել է ԱԱԾ պետի մոտ, ում հետ քավոր-սանիկական հարաբերություններ ունի:

Հիշեցնենք, որ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը տևական ժամանակ Սիմոնյանի հիմնադրած araratnews կայքի խմբագիրն էր»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից