Ամերիկյան իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանն Instagram-ի իր էջում կիսվել է անցած գիշեր Երևանի Կարապի լճում իր ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի անակնկալ համերգից լուսանկարով, որտեղ ռեփերը և նրա մի քանի երկրպագուներ Կարապի լճում են:
«Շնորհակալություն բոլորին, ով անցած գիշեր եկավ Քանյեին լսելու: Ես այս ճանապարհորդության ժամանակ իմացա, թե որքան տաղանդավոր հայ երաժիշտներ մենք ունենք: Ինչ հիանալի գիշեր: Կկարոտեմ»,- գրել է Քիմ Քարդաշյանն Instagram-ում: