Հասարակություն 

Ինչ պետք է աներ Քիմ Քարդաշյանն իր վրա կատարված հարձակումից խուսափելու համար

Chanel-ի կրեատիվ տնօրեն Կարլ Լագերֆելդը պատմել է, թե ինչպես Քիմ Քարդաշյանը կարող էր խուսափել իր վրա կատարված հարձակումից: Նրա խոսքերով, Քիմը ճիշտ կաներ, եթե սոցկայքերում չցուցադրեր իր զարդերը, կամ էլ հյուրանոցում մնար թիկնապահների հետ:

«Ես չեմ կարող հասկանալ, թե ինչու է նա հյուրանոցում մնացել առանց անվտանգության աշխատակիցների: Եթե դու շատ հայտնի ես և ցուցադրում ես քո թանկարժեք զարդերը, պետք է այնպես անես, որ որևէ մեկը չկարողանա մոտ գալ քո հյուրանոցային համարին»,-ասել է Լագերֆելդը՝ հավելելով, թե չի կարելի ցուցադրել զարդերը և զարմանալ, որ ինչ-որ մեկը ցանկացել է դրանք ունենալ:

Նույն շարքից