Հասարակություն 

Ինչ պետք է անի վարորդը, երբ ոստիկանը կանգնեցնում է մեքենան. Նոր օրենք

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, կառավարությունը քննարկեց օրենքի նախագիծ, որով որոշվում է այն, թե ինչ պետք է անի վարորդը, երբ ոստիկանը կանգնեցնում է ավտոմեքենան:

Այժմ գործող օրենքի համաձայն, երբ ոստիկանը կանգնեցնում է ավտոմեքենան, և վարորդը դուրս է գալիս սրահից, դա արդեն իսկ օրենքի խախտում է, իսկ փոփոխությամբ առաջարկվում է դա օրենքի խախտում չհամարել, այլ օրենքը խախտված համարել միայն այն դեպքում, եթե ոստիկանը պահանջի վերադառնալ սրահ, սակայն վարորդը չկատարի պահանջը: Իսկ սրահում վարորդի գտնվելու պահանջը պայմանավորված է նրանով, որ հնարավոր լինի խուսափել հնարավոր կոռուպցիոն դրսևորումներից:

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի խոսքերով, վարորդը կարող իր կամքով դուրս գալ մեքենայից, սակայն ոստիկանն իրավունք կունենա պահանջել, որպեսզի նա վերադառնա ավտոմեքենայի սրահ: Չվերադառնալու դեպքում ստացվում է, որ վարորդն օրենք է խախտում: Սա արվում է նրա համար, որ լարվածություն չառաջանա ոստիկանի ու վարորդի միջև:

Քանի որ կառավարության անդամները չկարողացան ընդհանուր հայտարարի գալ հարցի շուրջ, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, նախագիծն օրակարգից հանվեց: Փաշինյանն առաջարկեց նախ սոցիալական գովազդ անել գաղափարի մասին, հետո մտածել օրենքի ընդունման մասին՝ հավելելով նաև, որ մինչ այդ օրենքում բոլոր հարցերի պատասխանները պետք է տրվեն:

Նույն շարքից