Հայաստանի էներգետիկ համակարգում վթար է տեղի ունեցել, որը կվերականգնվի միայն երեկոյան: Այս մասին գրում է Ինտերֆաքսը՝ մեջբերելով ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ֆեյսբուքյան գրառումը:
Գործակալությունը գրում է, որ ավելի վաղ Երևանում զանգվածային հոսանքազրկումներ են եղել, ինչի արդյունքում մետրոպոլիտենի որոշ գնացքներ արգելափակվել են:
Ինտերֆաքսին Հայկական ԱԷԿ-ից հայտնել են, որ հոսանքազրկումները չեն ազդի կայանի աշխատանքների վրա:
Աշխատանքի մասով խափանումներ չկան նաև Զվարթնոց օդանավակայանում: