Միջազգային Հասարակություն 

Լիբանանյան «Հեզբոլահ» խմբավորման անօդաչու ինքնաթիռը հատել է իսրայելական սահմանը

 

Ինչպես տեղեկացնում է ANNA.NEWS գործակալությունը, այսօր տարածաշրջանային համար առաջին լուրը եղել է լիբանանյան «Հեզբոլահ»  խմբավորման անօդաչու ինքնաթիռի թռիչքն, որը հատելով իսրայելական սահմանը, շուրջ 20 րոպե մնացել է իսրայելական տարածքում: Անօդաչու սարքը, լիբանանի հարավային մասում օդ բարձրանալուց հետո, հատել է լիբանանա-իսրայելական սահմանն ու հաջողությամբ իրականցնելով իր առջեւ դրված խնդիրը, անվնաս վերադարձել է հետ:

 

Միաժամանակ Սիրիայի Դամասկոս պրովինցիայում գրանցվել են ամենարյունալի մարտերը: Ահաբեկչական խմբավորումները Լիբանանի սահմանակից տարածքից հարձակումներ են ձեռնարկել Զաբադայինի ու Ասալի Բարդի ուղղություններով: Վերջին երկու հենակետերում կառավարական ուժերը կասեցրել են նրանց առաջխաղացումը, սակայն Քֆեր Յաբուսի շրջանում գրոհայիններին հաջողվել է գրավել սիրիական հենակետը:

 

 

Սահմանային շրջաններում տեղակայված ահաբեկիչների բոլոր հենակետերն ողջ օրվա ընթացքում ենթարկվել են սիրիական օդուժի ու հրետանու հարվածներին:

 

Արեւելյան Գութ պրովինցիայից շարունակվում է տեղի խաղաղ բնակչեւթյան էվակուացիան: Այսօր Դումի ու շրջակա բնակավայրերի տասնյակ բնակիչներ դուրս են բերվել վտանգավոր զոնայից ու տեղավորվել Քուդսի շրջանում գտնվող ժամանակավոր ապաստարաններում: Բացի այդ, Ջեշ ալ-Իսլամ խմբավորման շուրջ 14 գրոհայիններ իրենց 2 հրամանատարների գլխավորությամբ վայր են դրել զենքերն ու հանձնվել սիրիական իշխանություններին:

 

 

 

Նույն շարքից