Հայաստան Քաղաքական 

Իշխանությունները երբեք ընտրակեղծիքների չեն գնացել. Գալուստ Սահակյան

Այսօր՝ հոկտեմբերի 29, գային ժողովում լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը անդրադարձավ ՀՀԿ-ի նախընտրական շտաբի աշխատանքներին, ասելով, որ բացվել են գրասենյակներ, դրանց թիվը կավելանա 120-ով:

Հարցին, թե արդյո՞ք ճիշտ են այն լուրերը, որ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է գործարար պատգամավորների հետ և հայտնել, որ 700 հազար «այո»-ի ձայնի կարիք կա, ԱԺ նախագահը պատասխանեց.

«Նման հանդիպում եղել է: Այդ թիվը ի հայտ է եկել այն պատճառով, որովհետև պետք է 650-ից 700 հազար այոներ լինեն, որ հանարաքվեն իրականցվի: Որևէ մեկի վրա թիվ չկա դրված առավել ևս իմ վրա: Բոլորս մեր գործը գիտենք ինչպես ենք անում: Թիվը վերաբերվում է օրենքին, որովհետև 650-ից հազարից ավել պետք է լինի քվեն»,-ասաց նա:

Գ.Սահակյանը ասաց, որ ՀՀԿ-ն հանրաքվեի հետ կապված որևէ մտահոգություն չունի, որովհեև տարիներ շարունակ կարողացել է հաղթահարել ընտրությունների անհրաժեշտ շեմը:

«Իշխանությունները երբեք ընտրակեղծիքների չեն գնացել: Այսրվանից արդեն ընդդիմությունը գիտի, որ ռեսուրսները քիչ են և արդեն խոսում է ընտրակեղծիքների մասին: Այսպիսին է եղել նորանկախ պատմության բոլոր ընտրությունները»,- ասաց Գալուստ Սահակյանը:

Նույն շարքից