Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Հատուկ գործողությունների արդյունքում Կոլումբիայի իրավապահներին Կարտահենա քաղաքում հաջողվել է առգրավել մոտ մեկ տոննա կոկային:
Իշխանությունների տվյալներով թմրանյութը նախատեսվում էր ուղարկել Դոմինիկյան հանրապետություն:
Կոկայինը հայտնաբերվել է կերմիկական իրերի հետ՝ հատուկ պատրաստված թաքստոցներում:
Հատուկ գործողությունների արդյունքում հանցգործնեը դեպքի վայրում չեն հայտնաբերվել, կոկայինի արժեքը կազմում է 12 միլիոն դոլար:
Տարվա սկզբից կոլումբիական իշխանություններին հաջողվել է առգրավել շուրջ 40 տոննա թմրադեղ, որի զգալի մասը կոկային է: