Հասարակություն 

Սիրիայի հարավում իր գործունեությունն է ծավալել նոր կազմավորված Ջեշ Ջիհադ խմբավորումն, որի նպատակը կրոնական փոքրամասնությունների բնաջնջումն է

Ինչպես տեղեկացնում է ANNA.NEWS գործակալությունը, Սիրիայի Հոմս պրովինցիայում սիրիական զինուժին հաջողվել է ազատագրել Ալ- Մշերֆա բնակավայրը: ԻՊ գրոհայինների դեմ մարտերը շարունակվում են Շայերի նավթահորերի շրջանում ու Թելբիսում, որտեղ ահաբեկիչների հենակետերը ենթարկվել են սիրիական օդուժի ու հրետանու ռմբակոծություններին:

 

Դեյր էր-Զոր պրովինցիայում քուրդ աշխարհազորայինների հաջողվել է ոչնչացնել ԻՊ-ի ռազմական ավտոշարասյունը, խմբավորման բոլոր անդամները լիկվիդացվել են:

Դարա պրովինցիայում Սիրիական 82-րդ գումարտակը շարունակում է արյունալի մարտեր մղել Շեյխ Միսկին բնակավայրի հյուսիսային շրջաններում, որտեղ տեղի գործարանում ամրացած ահաբեկիչները պարբերաբար հրետակոծություն են իրականացնում սիրիական դիրքերի ուղղությամբ:

 

Միաժամանակ Բուսրա Շամ բնակավայրում կառավարական ուժերին հաջողվել է գրավել Ան-Նուսրա խմբավորման հրամանատարական հենակետն, որը տեղակայված էր 4 հարկանի շինությունում:

 

Սիրիայի հարավային շրջաններում իր գործունեությունն է ծավալել նոր կազմավորված Ջեշ Ջիհադ խմբավորումն, որը հարում է ԻՊ-ին: Նրանք իրենց գործունեությունը մտադիր են կազմակերպել սահմանային Ալ-Կունեիթրա շրջանում եւ իրենց գլխավոր նպատակն են հայտարարել տեղի կրոնական փոքրամասնությունների բնաջնջումն:

Անմիջապես դրանից հետո ԻՊ ահաբեկիչները իրականացրել են ավելի վաղ գերված ճապոնացի պատանդի մահապատիժը:

 

Նույն շարքից