Քաղաքական Միջազգային 

ԻՊ գրոհայինները քանդել են Կարյատեյն քաղաքի վանքը

Ria.ru կայքի փոխանցմամբ՝ «ԻՊ» ահաբեկչական խմբավորման գրոհայինները սիրիական Հոմս նահանգում քանդել են վանք:

Իրավապաշտպանների տվյալներով, գրոհայինները կիրառել են բուլդուզերներ, որպեսզի քանդեն Էլ Կարյատեյն քաղաքի վանքը, որը նրանք գրավել էին օգոստոսի սկզբին:

Քաղաքը գրավելու ժամանակ ծայրահեղականները գերի էին վերցրել 230 մարդու, այդ թվում մի քանի քրիստոնյա ընտանիքի: Նրանցից մի քանիսն ազատվել էին, իսկ 110 գերի ուղարկվել էր Ռաքքա նահանգ:

Նույն շարքից