«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները ողջ-ողջ այրել են թուրքական բանակի երկու զինծառայողի: Այս մասին հայտնում է Turkey Blocks-ը՝ նշելով, որ մահապատժի տեսանյութն արդեն տարածվել է համացանցում:
Պորտալի տեղեկություններով, մահապատժի ենթարկված զինծառայողները, ովքեր պատանդ էին վերցվել մեկ տարի առաջ, սպանվել են սիրիական Ալ Բաբ քաղաքում:
Հավելենք, որ թուրքական իշխանությունները, կապված համացանցում տարածված տեսայութի հետ, որոշ սահմանափակումներ են մտցրել համացանցում: