«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադին իր կողմնակիցներին կոչ է արել հարձակումներ իրականացնել Թուրքիայում և ՍաուդյանԱրաբիայում: Նոյեմբերի 3-ին հրապարակված ձայնագրության մեջ նա նաև կոչ է արել չհանձնել Իրաքի Մոսուլ քաղաքը՝ հավելելով, որ իրենք հաղթելու են:
Նշվում է, որ սա վերջին մեկ տարվա ընթացքում ալ-Բաղդադիի առաջին կոչն է այս ձևաչափով, իսկ թե որտեղ է նա գտնվում, հայտնի չէ: