Պարզվում է՝ երեկ ոչնչացված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դաշտային հրամանատարներից Աբու Մուհամմադ ալ-Ադնանիի գլխի համար 5 միլիոն դոլար է խոստացված եղել: Բանն այն է, որ Եվրոպայում ահաբեկչություններից հետո Վաշինգտոնը վերջինիս հայտարարել էր երրորդ կարևոր դեմքը Աբու Բաքր ալ-Բաղդադիից ու Աբու Մուհամմադ Ալ-Ջուլանիից հետո:
Ինչպես հայտնում են սիրիական իշխանությունները, ալ-Ադնանին ոչնչացվել է Էլ-Բաբ քաղաքում մահապարտների վերապատրաստման ճամբարի վրա սիրիական ուժերի հարձակման արդյունքում: