Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ը համաձայնել է հանրության համար հասանելի դարձնել թագավորական ընտանիքի ամառային պալատի այգիները։ Երկրի քաղաքացիներին և հյուրերին թագավորական ընտանիքին մոտ գտնվելու հնարավորություն տալու խնդրանքով հանդես էին եկել Մալիորկայի ձախ բլոկի քաղաքական գործիչները։
Երկուշաբթի ընտանիքի հետ լուսանկարվելով ամառային Մարիվենտ պալատի ֆոնին՝ թագավորը հաստատել է իր մտադրությունը՝ բացելու այգիները հանրության համար այն ժամանակաշրջանում, երբ իր ընտանիքը կբացակայի պալատից։ Այս մասին հայտնում է Euromag-ը։
Պալատի հողատարածքը զբաղեցնում է 33 000 քառակուսի մետր։ Ամառային նստավայրը գտնվում է Մալիորկայի մայրաքաղաք Պալմայի ափերին։ Թագավորական ընտանիքն արդեն ավելի քան 40 տարի այնտեղ է անցկացնում սուրբծննդյան և ամառային արձակուրդները։