Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Իրանն անվանել է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների թշնամի, գրում է Газета-ն։
Ամերիկացի գործընկերներին ուղղված տեսաուղերձում Նեթանյահուն զգուշացնում է ԱՄՆ-ին Իրանի հետ Մերձավոր Արևելքի իրավիճակի կարգավորման հարցի վերաբերյալ համագործակցության մասին։ Քաղաքական գործիչը հիշեցնում է Արևմուտքի հույսերն այն մասին, որ Թեհրանը կօգնի աշխարհին ահաբեկչության դեմ պայքարի հարցում։
«Չկա ավելի ուժեղ բան, քան ճշմարտությունը։ Իրանը խնդիր է, այլ ոչ թե որոշում»,- հայտարարել է Նեթանյահուն։
Վարչապետը նշել է, որ միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունները մեծ սխալ են։ «Խիստ պատժամիջոցների սահմանումը ավելի ճիշտ որոշում կլիներ»,- եզրափակել է Նեթանյահուն։