Podrobnosti.ua կայքի փոխանցմամբ՝ Իտալական Սալերնո քաղաքի իշխանությունները կպայքարեն մարմնավաճառների ոչ հարիր հագուկապի դեմ: Այսպես տուգանք կսահմանվի վուլգար հագուկապով փողոց դուրս եկող մարմնավաճառների համար:
Նրանք կտուգանեն 500 եվրոյով` չափից քիչ հագուստ կրելու դեպքում:
Իշխանությունները հույս ունեն, որ տուգանքի շնորհիվ աշխարհի հնագույն մասնագիտության տեր կանայք կսկսեն ավելի զուսպ հագնվել: