Քաղաքական 

Իրանն ու Ռուսաստանը քննարկում են «նավթ՝ ապրանքի դիմաց» համագործակցության տարբերակը

Իրանի ու Ռուսաստանի իշխանությունները ներկայում բանակցում են «նավթ՝ ապրանքի դիմաց» համագործակցության տարբերակի շուրջ, որը ենթադրում է Մոսկվայի կողմից օրական 500.000 բարել իրանական նավթի գնում՝ դրա դիմաց վճարելով ռուսական ապրանքներով ու սարքավորումներով։

 

Ինչպես նշում է Al Arabiya-ն, եթե կողմերի միջև պայմանավորվածություն ձեռք բերվի, ապա Իրանը հնարավորություն կստանա մասամբ շրջանցել Արևմուտքի կողմից կիրառվող պատժամիջոցներն ու, վաճառելով սեփական նավթը, ամսական 1.5 մլրդ դոլար հավելյալ եկամուտ ունենալ։

 

Ռուսական կողմին մոտ կանգնած աղբյուրը հաստատել է, որ բանակցային գործընթացը հաջող է ընթանում և համաձայնության գալու հավանականությունը բավական մեծ է։

Նույն շարքից