Հասարակություն 

Իրաքում մահապարտ-ահաբեկիչների զոհ է դարձել 9 մարդ

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գորակալությունը, Իրաքում 2 մահապարտ-ահաբեկիչների իրականացրած պայթյունի հետեւանքով զոհվել է առնվազն 9 իրավապահ:

Այս մասին հայտնել են երկրի ՆԳ նախարարությունից, նշելով, որ պայթյունները տեղի են ունեցել Անբար պրովինցիայի կառավարական հաստատությունների մոտ:

Հարձակումն իրականացվել է Բաղդադից 40 կմ արեւելք գտնվող Ֆալուջա քաղաքում: Առաջին մահապարտը պայթուցիկ սարքը գործի է դրել շինության մուտքի մոտ, որից հետո գրոհայինները  կրակ են բասեց ոստիկանների ուղղությամբ ու ճանապարհ հարթել երկրորտ ահաբեկչի համար:

Երկրորդ մահապարտը պայթել է շենքի ներսում, ինչն էլ հանգեցրել է զոհերի ու ավերածության:

Տեղեկությունների համաձայն զոհերի ու վիրավորների թիվը կարղ է աճել:

Քաղաքի իշխանությունները մտցրել են պարետային ժամ ու անվտանգության նոր ուժեր կենտրոնացրել ստրատեգիական օբյեկտների ու կառավարական հաստատությունների շրջակայքում:

Նույն շարքից