Հասարակություն 

Ի դեպ, այս երիտասարդները կարող էին և հայհոյել ու այդպես էլ մնալ չբացահայտված. Գևորգ Դանիելյան

Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանն իր էջում գրում է.

«Երբեմն կարելի է մի փոքր մոռանալ համեստության մասին: Անանուն սոցհարցմանը մասնակցած ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողների գնահատականները. «Մարդ, ումից կարելի է հավերժ սովորել: Պարոն Դանիելյան ջան, Դուք մեզ բացի ահռելի մեծ պաշարի գիտելիքներ տալուց, անընդհատ կյանքի ճշմարիտ ուղին եք ցույց տալիս: Անչափ շնորհակալ ենք Ձեզանից: Միշտ կարելի է լսել և միշտ ինչ որ նոր բան սովորել պարոն Դանիելյանից: Լավագույն դասախոսներից է»:

Ի դեպ, այս երիտասարդները կարող էին և հայհոյել ու այդպես էլ մնալ չբացահայտված, սակայն իրենք այդ սերունդը չեն, իրենք ծախու ֆեյքեր չեն, ինչի համար իրենց սիրում եմ հարազատ երեխաներիս ու թոռնիկներիս նման, Աստված իրենց լուսավոր ապագայի արժանացնի:

Սա ինքնագովազդ չէ, դրա կարիքը չունեմ պարզապես առիթ է, որ ես էլ իմ գոհունակությունը հայտնեմ ապագա իրավագետներին ...»:

Նույն շարքից