Ամբողջ Լաս Վեգասի կենտրոնական փողոցի երկայնքով մեկ և բոլոր խաղատների դիմաց փակցվել են Քըրք Քըրքորյանի հիշատակին նվիրված պաստառներ:
Հայաստանի ազգային հերոսի և հայտնի գործարարի՝ Լաս Վեգասում տեղակայված լրատվական բյուրոի ղեկավար Լիզա Ջեքոբը newmag.am-ի հետ զրույցում ասել է, որ սգում է ամբողջ քաղաքը և հավելել, որ այս օրերին քաղաքում տեղադրված մեծ էկրանների վրա նաև տեսանյութ կցուցադրվի՝ ի հիշատակ հմուտ գործարարի:









