Հայաստան Քաղաքական 

Ի վերջո խոսել են արդյո՞ք ներկա և նախկին վարչապետները Մանվել Գրիգորյանի թեմայով. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Օրեր առաջ մամուլը գրեց, որ նախկին վարչապետ Արամ Սարգսյանը հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հանդիպման ընթացքում նրանք խոսել են Մանվել Գրիգորյանի կալանքի տակ գտնվելու մասին:

Սարգսյանը նշել է, որ եթե Մանվել Սարգսյանին բանտում որևէ բան պատահի, ողջ կյանքում բեռ է դառնալու իր խղճին: Փաշինյանն էլ պատասխանել է, որ ինքն էլ չի ցանկանա, որ նման բան լինի, ու ինքն էլ է մարդ, որ իր խղճին ևս կծանրանա և հավելել, որ մի անգամ բաց է թողել, սակայն Գրիգորյանը, գտնվելով դրսում, իրեն սխալ է պահել, որ արդյունքում կրկին հայտնվել է կալանավայրում:

Մենք այս մասին փորձեցինք հարց ուղղել վարչապետի մամուլի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանին՝ ճշտելու, թե արդյոք եղել է նման հանդիպում, և արդյոք այն, ինչ ասում է պարոն Սարգսյանը, համապատասխանում է իրականությանը:

Չգիտես ինչու, Վ. Կարապետյանը բավականին ցավոտ ընդունեց հարցը՝ մեզ ասելով, որ խելքը գլխին հարցեր տանք:

Այնուամենայնիվ, պարոն Կարապետյանը պատասխանեց, որ դա անհեթեթություն է և իրականության հետ աղերս չունի»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից