Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ ես ոչ մի նոր բան չլսեցի Սու-24 ինքնաթիռի հետ կապված: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Թուրքիայի ԱԳ նախարարի հետ հանդիպեցինք նրա համառ խնդրանքով, ոչ մի նոր բան չլսեցինք: Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հաստատեց այն մոտեցումները, որոնք հրապարակայնորեն արտահայտել են Թուրքիայի նախագահն ու վարչապետը: Մենք հաստատեցինք մեր գնահատականները»,- ասել է Լավրովը:
Նրա խոսքով, Քերրին հայտարարել է, որ ԱՄՆ-ն ուսումնասիրում է Թուրքիայի հարցով ՌԴ ՊՆ-ի զեկույցի տվյալները: Նախարարը նաեւ հավելել է, որ ԱՄՆ-ն հասկանում է, որ հարկավոր է փակել թուրք-սիրիական սահմանը:
Սակայն, ըստ Լավրովի, առայժմ հստակ որոշված չեն սիրիական հյուսիսային սահմանները փակելու շուրջ գործողությունները: