Հասարակություն 

Լարսը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը մարտի 30-ին՝ ժամը 12:30-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար: Այս մասին Analitik.am-ին հայտնում են  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:
Ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է:

Նույն շարքից