Հասարակություն 

Լարրին արժեզրկվում է նույն տեմպերով, ինչ դրամը

Ժորա Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը՝

 

 

 

Լարրին արժեզրկվում է նույն տեմպերով ինչ դրամը

Շարունակվում է արտարժույթի ինտենսիվ տատանումը, որի հետևանքով ՀՀ-դրամը վերջին օրերին զգալի արժեզրկվել է: Դրամի փոխարժեքի տատանումների մասին հնչում են տարբեր եզրահանգումներ և մեկնաբանություններ: Սույն պայմաններում ԿԲ-ը հանդես է եկել հայտարարությամբ, որում կոչ է անում զերծ մնալ արտարժույթի ավելորդ փոխարկումներից: Այսպիսի տատանողական վարքագծի պարագայում` արտարժույթի անհարկի փոխարկումները ու դրանից օգուտի ակնկալումը կապված է մեծ ռիսկերի հետ, և կարող է հանգեցնել զգալի կորուստների:

Այսպիսի պատկեր է նաև հարևան Վրաստանում, քանի որ ինչպես ՀՀ-ն այնպես էլ նրանք, լինելով փոքր պետություն կախված են արտաքին ներդրումներից: Վրաստանի Կենտրոնական բանկը ևս չափավոր ինտերվենցիաներ է կատարում արժութային շուկաներում լարիի կուրսի կտրուկ տատանումները կանխելու համար և ժաղավրդին կոչ է անում խուճապի չմատնվել:

Այս պայմաններում երկու երկրների Կենտրոնական բանկերը որդեգրել են նույն ռազմավարությունը` հնարավորինս թույլ չտալ ազգային արժույթի զգալի տատանում և արժույթային շուկայում սպեկուլյացիայի ավելացում:

Նույն շարքից