Քաղաքական Միջազգային 

Լեյլա Ալիևան չի առաջադրի իր թեկնածությունը․ նա արվեստի և բնապահպանության նախագծերի նախաձեռնող է

Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի դուստր Լեյլա Ալիևայի պատգամավորի թեկնածու առաջադրվելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Այդ մասին գրում է contact.az-ը՝ հղում անելով Հեյդար Ալիևի հիմնադրամի հաղորդագրության մեջ,

«Լեյլա Ալիևան ակտիվ մասնակցում է երկրի հասարակական-քաղաքական կյանքին, նա արվեստի, բնապահպանության, սոցիալական ոլորտում տարբեր նախագծերի նախաձեռնող է: Սակայն այժմ Լեյլա Ալիևայի թեկնածության առաջադրման մասին հարցը չի համապատասխանում իրականությանը, այդ առիթով հաղորդագրություններն անհիմն են»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Լեյլա Ալիևայի թեկնածության առաջադրման գաղափարով նախօրեին հանդես է եկել իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ Սիյավուշ Նովրուզովը:

 

Նույն շարքից