Օրենսդիր ու գործադիր մարմիներում կանանց ներկայացվածությունը բավականին տուժում է: Ազգային ժողովում 132 պատգամավորներից միայն 31-ն են կին, իսկ կառավարությունում միայն 1 նախարար կա, կին մարզպետ չկա, 43 փոխնախարարներից էլ 13-ն են կին, իսկ 37 դեսպաններից 6-ն են կին: Ես իմ գործընկերների հետ քննարկում եմ մեխանիզմները կանանց ներգրավվածությունը մեծացնելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը:
Նազարյանը նշել է, որ առաջարկում է ԸՕ-ում կանանց քվոտան հասցնել 40 տոկոսի:
Հարցին, թե ինչ տարբերություն՝ կին է, թե տղամարդ, մի՞թե կարևորը պրոֆեսիոնալիզմը չէ, ԱԺ փոխխոսնակը նշել է, որ առաջնային հենց պրոֆեսիոնալիզմն է. «Բայց ես կասկածի տակ չեմ դնում կանանց մասնագիտական կարողությունները: Մենք բազմաթիվ ոլորտներում տեսել ենք, որ կանայք առաջադեմ դիրքեր են գրավում»: