Քաղաքական Միջազգային 

ԼԺՀ ու ԴԺՀ հանրապետությունները դիմել են Օբամային ու Մերկելին

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, ԼԺՀ ու ԴԺՀ հանրապետությունները դիմել են Օբամային ու Մերկելին՝ կոչ անելով ստիպել կիեւյան իշխանություններին հավատարիմ մնալ մինսկյան համաձայնագրերին ու հրադադարի պահպանմանը:

Միաժամանակ նրանց բնորոշմամբ կիեւյան խունտայի ագրեսիվ գործողությունները վտանգում են համաձայնագրերի պահպանման գործընթացին:

Հիշեցնենք, որ Դոնեցկի հանրապետությունը կարեւորելով մինսկյան համաձայնագրերի նշանակությունը խնդրի խաղաղ կարգավորման գործընթացում շարունակելու է մինսկյան բանակցային պրոցեսին:

Այս մասին հայտնել է ԴԺՀ ժողովրդական խորհրդի ղեկավար Անդրեյ Պուրգինը, նշելով, որ Դոնեցկը ուղղակիորեն բանակցային գործընթաց չվարելով Ուկրաինայի հետ՝ ԵԱՀԿ հրավերով, կշարունակի Մինս-2-ի բանակցային գործընթացին:

Նրա խոսքերով ԴԺՀ մինսկյան համաձայնագրերով ստանձնել է որոշակի պարտավորություններ ու նպատակ է հետապնդում մինչեւ վերջ հավատարիմ մնալ դրանց կյանքի կոչմանը:

 

Նույն շարքից